Избранное
Рубрика: կենսաբանություն

Կենսաբանություն 04․12․2022 մերկասերմեր

Ներկայացնել մերկասերմերի ընդհանուր բնութագիրը։

Մերկասերմերը հիմնականում ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:

Ներկայացնել նրանց կառուցվածքը։

Փշատերևների մոտ առաջանում է խեժ, որը վերականգնվում է բնի վնասված մասերը։Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից:

Ներկայացնել նրանց բազմացումը։

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:Փշատերևների բազմացման ժամանակ, արու բույսի փոշին թափվում է էգ կաղինների վրա։ Մոտավորապես մայիսի սկզբին է տեղի ունենում այդ պրոցեսը։

Կատարել ուսումնասիրություն և դուրս բերել տեղեկություններ, մերկասերմերի դերը մարդու կյանքում և բնության մեջ։

Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 56

Թեմա՝ Վիետի թեորեմը։

Francois_Viete.jpeg

Ֆրանսուա Վիետ՝ (1540 -1603) ֆրանսիացի մաթեմատիկոս, կրթությամբ իրավաբան:

Այս թեորեմի միջոցով լուծում են քառակուսային հավասարումներ:Առավել հարմար է Վիետի թեորեմը կիրառել բերված տեսքի հավասարումների (երբ a=1)։

 Եթե x2+px+q=0 բերված տեսքի քառակուսային հավասարման տարբերիչը ոչ բացասական է, ապա՝ {x1⋅x2=q x1+x2=−p, որտեղ x1 -ը և x2 -ը x2+px+q=0 հավասարման արմատներն են:

Օրինակ՝ Լուծենք հետևյալ հավասարումը:

x2−14x+40=0,{x1⋅x2=40 x1+x2=14 x1=10,x2=4

Վիետի թեորեմը տեղի ունի նաև ընդհանուր դեպքում, երբ a≠1

Եթե ax2+bx+c=0 քառակուսային հավասարման տարբերիչը ոչ բացասական է ապա՝ 

{x1⋅x2=c/a x1+x2=−b/a, որտեղ x1 -ը և x2 -ը ax2+bx+c=0 հավասարման արմատներն են:Իրոք, ընդհանուր դեպքը գալիս է բերված տեսքի դեպքին, եթե հավասարումը բաժանել a -ի վրա՝

ax2+bx+c=0∣:a a/ax2+b/ax+c/a=0⇒x2+b/ax+c/a=0 {x1⋅x2=c/a x1+x2=−b/a

Օրինակ՝  Վիետի թեորեմի օգնությամբ լուծենք հավասարումը:

12x2+x−1=0 12/12x2+1/12x−1/12=0⇒x2+1/12x−1/12=0 ⎨x1⋅x2=−1/12 x1+x2=−1/12 x1=−1/3 x2=1/4

Վիետի թեորեմի օգնությամբ, կարելի է կազմել քառակուսային հավասարումը, եթե հայտնի են նրա արմատները:

Օրինակ՝ Ո՞ր հավասարման արմատներն են 2 և −0,3 թվերը:

x2+px+q=0 2+(−0,3)=1,7=−p 2⋅(−0,3)=−0,6=q Պատասխան՝ x2−1,7x−0,6=0 

Առաջադրանքներ։

1․Պարզել՝ հավասարումն արմատներ ունի՞ (եթե ունի, գտնել նրանց գումարը և արտադրյալը)

ա)
բ)
գ)
դ)
ե)
զ)

2․ Կազմել բերված քառակուսային հավասարում, եթե հայտնի են նրա արմատների L գումարը և K արտադրյալը (x^2-Lx+K=0)

ա)x^2-3x-28=0
բ)x^2-3x-28=0
գ)x^2-3,5x+2,5=0
դ)x^2-5/6+1/6=0
ե)x^2-0x-9=0
զ)x^2-4x+4=0

3․ Կազմել բերված տեսքի քառակուսային հավասարում, եթե հայտի են նրա արմատները․

ա)x^2-6x+5=0
բ)x^2-6x+1=0
գ)x^2-10x+24=0
դ)x^2-9x+18=0
ե)x^2-4,5x+2=0
զ)x^2-3,8x+6=0
է)x^2-0x-1=0
ը)x^2-10x+25=0

4․ Լուծել հավասարումներն ըստ Վիետի թեորեմի․

ա)x1=2 x2=4
բ)x1=-2 x2=-3
գ)x1=-1 x2=2
դ)x1= x2=

5․Լուծել հավասարումներն ըստ Վիետի թեորեմի․

Рубрика: Քիմիա 8

Մայիսի 6-10

Նոր թեմա- Էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ։

Էլեկտրոլիտային դիսոցում

Հաղորդիչներ են այն նյութերը, որոնցում առկա են ազատ լիցքակիր մասնիկներ: Մետաղներում, որոնք համարվում են առաջին կարգի հաղորդիչներ, առկա են ազատ էլեկտրոններ, և էլեկտրական հոսանքը նրանցում էլեկտրոնների ուղղորդված հոսքն է.

0003-004-Elektricheskij-tok-v-metallakh.jpg

Որոշ նյութերի ջրային լուծույթներում (էլեկտրոլիտներում), որոնք համարվում են երկրորդ կարգի հաղորդիչներ, էլեկտրական հոսանքը իոնների հոսք է, այսինքն՝ էլեկտրոլիտներին բնորոշ է իոնային հաղորդականությունը.

0004-005-Tok-v-elektrolitakh.png

Դեռևս 1830-ական թվականներին անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մ. Ֆարադեյը նյութերը բաժանել է երկու խմբի՝ էլեկտրոլիտներ և ոչ էլեկտրոլիտներ: 

5b935ddc-2d84-47bd-9e83-aafc95155ca5.jpg

Էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում, իսկ ոչ էլեկտրոլիտներ են այն նյութերը, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք չեն հաղորդում: 

0006-003-Elektroliticheskaja-dissotsiatsija-khimicheskikh-elementov.jpg

Նյութի պատկանելիությունը էլեկտրոլիտներին կարելի է ստուգել էլեկտրահաղորդականություն ստուգող սարքի միջոցով: Ինչպես երևում է նկարում, ոչ էլեկտրոլիտները հոսանք չեն անցկացնում, ինչի պատճառով լամպը չի վառվում, իսկ էլեկտրոլիտներում՝ վառվում է:

Աղերը, թթուները, հիմքերը էլեկտրոլիտ են, իսկ օրգանական միացությունների մեծ մասը (գլյուկոզ, սպիրտ, շաքար, ացետոն և այլն), ինչպես նաև մի շարք անօգանական նյութեր (թթվածին՝ O2, ազոտ՝ N2, ազոտի(I) օքսիդ՝ N2O և այլն) էլեկտրոլիտ չեն:

Հալված վիճակում հոսանքի հաղորդիչներ են նաև իոնական կապով բազմաթիվ միացություններ. աղեր, հիմքեր և որոշ օքսիդներ:

Գազային վիճակում գտնվող որոշ նյութերի (քլորաջրածին, բրոմաջրածին, ծծմբաջրածին և այլն) ջրային լուծույթները նույնպես էլեկտրական հոսանքի հաղորդիչներ են:

Իսկ ինչպե՞ս են ստեղծվում լիցքակիր մասնիկները՝ իոնները էլեկտրոլիտների լուծույթներում և հալույթներում: Առաջինն այս հարցին պատասխանել է շվեդ գիտնական Սվանտե Արենիուսը, ձևակերպելով էլեկտրոլիտային դիսոցման տեսության հիմնական դրույթները:

Էլեկտրոլիտները հալչելիս կամ ջրում լուծվելիս տրոհվում են իոնների. ենթարկվում են էլեկտրոլիտային դիսոցման.հալույթում տեղի է ունենում ջերմային դիսոցում.

50767fb0_73f9_0131_6fa2_12313d221ea2.jpg
280243_html_6b0f743c.png

*Ջրային լուծույթներում իոնները քիմիապես կապված են ջրի մոլեկուլների հետ. հիդրատացված են, ինչի շնորհիվ տեղի է ունենում էլեկտրոլիտային դիսոցում. 

280243_html_m7e45a823.png
images.jpg

Սակայն դիսոցման հավասարումներ գրելիս իոնները հիդրատացված ձևով չեն ներկայացնում, այլ գրվում են պարզ ձևով. 

օրինակ՝  KCl→K++Cl−CuSO4→Cu2++SO2−4

 Նկատենք, դիսոցման հետևանքով ստացված իոնների թիվը (քանակը) միշտ ավելի մեծ է սկզբնական մոլեկուլների թվից (քանակից):

*Իոններն ատոմներից տարբերվում են ինչպես էլեկտրոնային կառուցվածքով, այնպես էլ հատկություններով:

207_Ionic_Bonding-01.jpg

*Էլեկտրոլիտային դիսոցման գործընթացը դարձելի է. դիսոցման հետ միաժամանակ տեղի է ունենում ասոցում՝ իոններից մոլեկուլների առաջացում:

Օրինակ՝ HF⇄H++F−

tumblr_inline_ndhsjyeVCk1syf5d0.gif

*Էլեկտրոլիտի լուծույթի կամ հալույթի միջով հաստատուն էլեկտրական հոսանք անցկացնելիս իոնների անկանոն շարժումը կարգավորվում է. դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները շարժվում են դեպի կաթոդ, իսկ բացասական լիցքավորված իոնները՝ անիոնները՝ դեպի անոդ: 

8_JElektricheskij-tok-v-jelektrolitah-732x1024.jpg

1․Ըստ հաղորդականության`ինչպե՞ս են դասակարգվում ջրում լուծելի նյութերը:

    2․Ո՞ր նյութերն են էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք էլեկտրոլիտների հինգ օրինակ:

      3․Ո՞ր նյութերն են ոչ էլեկտրոլիտները: Առաջարկե՛ք ոչ էլեկտրոլիտների երեք օրի- նակ:

        4․Հետևյալ նյութերից երկու սյունակով դուրս գրեք համապատասխանաբար էլեկ- տրական հոսանքի հաղորդիչներն ու էլեկտրական հոսանքի ոչ հաղորդիչները (պինդ վիճակում).

          պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

          5)Հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար ոչ էլեկտրոլիտներն ու էլեկտրոլիտները. քլորաջրածին, խաղողաշաքար, էթիլ սպիրտ, նատրիումի նիտրատ, ացետոն,ազոտական թթու, կալիումի քլորիդ, ավազ:

          Рубрика: Կենսաբանություն 8

          Մայիսի 6-12

          Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

          • Արտաթորության համակարգի— դասգիրքից էջ՝ 166-168
          • երիկամների հանդիպող հիվանդությունները 12Լրացուցիչ աշխատանք:Պատասխանել հարցերին1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

            2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները

            Սովորաբար այս հիվանդությունները առաջանում են ուրիշ հիվանդություններից հետո որոնցից են օրինակի համար՝ ուժեղ մրսածությունը, անգինան, թոքաբորբը և այլն:

            3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

            Ախտածին մանրէների արյան միջոցով:

            4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
            վրա:

            Սուր և գրգռիչ :
          Рубрика: Կենսաբանություն 8

          Ապրիլի 29-ից մայիսի 5

          Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

          • Ամփոփել ապրիլ ամիսը
          • ամփոփել ,,սեպտեմբեր- մայիս,, կենսաբանության աշխատանքները- հաշվետվություն

          Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

          1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:

          Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

          2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

          Տղամարդկային տիպի մազաթափությունը համարվում է ժառանգականության և արական հորմոն դիհիդրոտեստոստերոնի համադրության արդյունք, իսկ կանանց մոտ Հորմոնալ փոփոխություններ, ժառանգականություն, սթրես, վատ սննդակարգ, վիտամինների և հանքանյութերի անբավարարություն և բժշկական պայմաններ, ինչպիսիք են անեմիան և հորմոնալ անհավասարակշռությունը

          3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

          Եղունգները պետք է կտրել և չկրծել, կրծելու ժամանակ մարդու օրգանիզմ անցնում է տարաբնույթ ինֆեկցիաներ։ Իսկ մաքրությունը պահպանելու համար պետք է լվացվել և լողանալ։

          4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

          Առաջին ախտանիշը թմրածությունն է: Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն:

          Մտածե՛ք
          Ինչո՞ւ նեղ կոշիկներով ձմռանը ոտքերը մրսում են, իսկ ամռանը՝ տաքանում:

          Рубрика: Կենսաբանություն 8

          Ապրիլի 22-28

          Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

          Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

          1․Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

          Վիտամինների դերը մարդու կյանքում մեծ է։ Որոշ վիտամինների բացակայության, կամ քչության պատճառով, շատ հիվանդություններ կարող են առաջանալ։

          2․Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ

          Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ, առաջանում են տարբեր հիվանդություններ, դանդաղում է աճը և զարգացումը։

          3․C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

          Վիտամին C՝ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

          Վիտամին D ՝ հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։

          Рубрика: Հայոց լեզու 8

          Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք, 8-րդ դասարան

          Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
          Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
          Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

          Ունի 3 տեսակի կետադրություն՝

          1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

          2) Չակերտների մեջ

          3) Բութով

          Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

          Օրինակ՝
          —Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

          — Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

          Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

          Օրինակ՝
          Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

          Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

          Օրինակ՝
          Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

          Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

          1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
          -Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
          Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

          2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
          — Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
          Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

          3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
          Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
          Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

          4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

          Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

          Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

          5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

          Առաջադրանքներ:

          375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

           Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
          Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
          Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

          376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

          Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
            
          Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:
           
          Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

          377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

                      Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
                      — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
                      — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

          378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

                      Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
                      Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
                      — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
                      Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
                      — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
                      — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
                      — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

          Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

          Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
          Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:
          Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

          Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
          Մարտիրոս Սարյանը հիշում է , որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
          Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
          Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

          Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

          Рубрика: Հայոց լեզու 8

          Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք, 8-րդ դասարան

          Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
          Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
          Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

          Реклама

          Ունի 3 տեսակի կետադրություն՝

          1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

          2) Չակերտների մեջ

          3) Բութով

          Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

          Օրինակ՝
          —Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

          — Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

          Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

          Օրինակ՝
          Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

          Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

          Օրինակ՝
          Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

          Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

          1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
          -Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
          Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

          2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
          — Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
          Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

          3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
          Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
          Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

          4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

          Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

          Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

          5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

          Առաջադրանքներ:

          375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

           Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են             նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ     ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

          Реклама

          376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

          Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
            
          Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէն գողանա:
           
          Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

          377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

                      Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
                      — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
                      — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

          378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

                      Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
                      Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
                      — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
                      Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
                      — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
                      — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
                      — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

          Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

          Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
          Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:
          Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

          Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
          Մարտիրոս Սարյանը հիշում է , որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
          Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
          Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

          Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

          Рубрика: Մաթեմ ա․բ․

          Ֆլեշմոբի վարժություններ

          1. Երկու ծովահեն՝ Ա և Բ, զառ էին խաղում։ Պարտվողը իր մոտ եղած մետաղադրամների կեսը տալիս էր հաղթողին։ Առաջինը պարտվեց Ա ծովահենը, հետո՝ Բ-ն։ Երրորդ խաղում նորից պարտվեց Ա-ն, որից հետո Ա-ի մոտ մնաց 15 մետաղադրամ, իսկ Բ-ի մոտ դարձավ 33 մետաղադրամ։ Սկզբում քանի՞ մետաղադրամ ուներ Ա ծովահենը:

          2.  Հազարից փոքր քանի՞ թվի գրության մեջ է 9 թվանշանը հանդիպում ճիշտ երկու անգամ:

          3.  Արեգը մտապահել է եռանիշ թիվ:Եթե այդ թվին 6 գումարի, ապա այն կբաժանվի 7, եթե 7 գումարի, կբաժանվի 8-ի, եթե 8 գումարի կբաժանվի 9-ի: Ո՞ր թիվն է մտապահել Արեգը:

          4.  Մի քանի ընկեր որոշեցին մոտորանավակ գնել: Եթե յուրաքանչյուրը 50 դոլար մուծի, մոտորանավակը գնելու համար 30 դոլար կպակասի, Իսկ եթե յուրաքանչյուրը 60 դոլար մուծի 20 դոլար կավելանա: Քանի՞ հոգով էին որոշել մոտորանավակ գնել։

          5. Ծնողական հանդիպմանը դասարանի 28 սովորողների ծնողներից դպրոց էին եկել մայրիկներից 24 հոգի, իսկ հայրիկներից`18: Քանի՞  սովորողի և՛ հայրը, և մայրն էր եկել միաժամանակ, եթե յուրաքանչյուր սովորողի գոնե մեկ ծնող եկել էր: 

          6. Աննան դպրոց է գնում երկուշաբթիից ուրբաթ օրերին, իսկ  ընտանիքում հայրը և մայրը աշխատում են հետևյալ գրաֆիկով․հայրը երկու օր աշխատանքի լինում, իսկ հաջորդ երկու օրը՝ տանը ։Մայրը  աշխատում է  մեկ օր , իսկ հաջորդ երկու օրը՝ տանը ։Սեպտեմբերի 2-ին , շաբաթ օրը, Աննան և իր մայրը տանն էին, իսկ հաջորդ օրը բոլորով  ամբողջ օրը անցկացրին տանը։

          Հաշվիր , թե ե՞րբ նրանք նորից ընդհանուր հանգստյան օր կունենան։

          7. Մարին 8 × 8 վանդակավոր քառակուսուց կտրեց երեք 2 × 2 քառակուսի, ինչպես ցույց է տրված նկարում: Արամը ցանկանում է մնացած մասով կտրել  1x 3 ուղղանկյուններ: Ամենաշատը քանի՞   այդպիսի ուղղանկյուններ կարող է կտրել :

          Подпись отсутствует

          8. Հաշվի՛ր 11 + 12 + … + 70 գումարը։

          9. Գտիր այն երկու բնական թվերը, որոնց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 975 է, և այդ թվերը իրենց ամենամեծ ընդհանուր բաժանարարին բաժանելիս ստացված քանորդների գումարը 18 է:

          10.Չորս թվերի գումարը 396 է:Եթե առաջինին 5 ավելացնենք, երկրորդից 5 հանենք, երրորդը 5 -ով բազմապատկենք, չորրորդը 5-ի բաժանենք, արդյունքները հավասար կլինեն:Գտեք այդ թվերից ամենամեծը:v

          Рубрика: Հայոց լեզու 8

          Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

          Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
          Կհանդիպես-բայ:
          Նրան-դերանուն:
          Բայց-շաղկապ:
          Հաջողություն-գոյական:
          Չեմ ակնկալում-բայ:

          Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում չսպիացող մի ցավ:
          Ուսին-գոյական:
          Մնացել-բայ:
          Խոռոչաձև-ածական:
          Սպի-գոյական:
          Իսկ-շաղկապ:
          Չսպիացող-բայ
          Մի-վերաբերական:
          Ցավ-գոյական:


          Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:

          Մեքենան-գոյական:
          Դղրդյունով-գոյական:
          Անցավ-բայ:
          Քարե-ածակա:
          Նեղ-ածական:
          Կամուրջը-գոյական:
          Մի քանի-դերանուն:
          Կիլոմետր-գոյական:
          Համաչափ-ածական:
          Վազքով-գոյական:
          Սլացավ-բայ:
          Գետի-գոյական:
          Ափով-գոյական:
          Ապա-շաղկապ:
          Բարձրացավ-բայ:
          Քարքարոտ-ածական:
          Ճանապարհով-գոյական:


          Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և քեն, և՛ նախանձ:

          Թողել եմ-բայՆերքև-մակբայ
          և-շաղկապ:
          Փառք-գոյական:
          Գանձ-գոյական:
          Քեն-գոյական:
          Նախանձ-գոյական:

          Ո՛չ հայրենիք ունի,  ո՛չ տուն,  ո՛չ անուն:

          Ոչ-վերաբերական:
          Հայրենիք-գոյական:
          Ունի-բայ:
          Տուն-գոյական:
          Անուն-գոյական:


          Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:

          Կրակը-գոյական:
          Լափեց-բայ:
          Թե-շաղկապ:
          Սերմ-գոյականՍերմնացան-գոյական:


          Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն նոր քսակի տեր:

          Նա-դերանուն
          Այն-դերանուն:
          Հարուստներից-ածական:
          Էր-բայ:
          Որոնց-շաղկապ:
          Պարսկերեն-ածական:
          Հորջորջումով-բայ:
          Կոչում են-բայ:
          Նովսիքա-գոյական:
          Այսինքն-շաղկապ:
          Նոր-ածական:
          Քսակ-գոյական:
          Տեր-գոյական:


          Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է վաստակել, որքան կարելի է շատ, և որքան կարելի է շուտ:

          Բոլորին-դերանուն
          Զբաղեցնում էր-բայ:
          Մի-դերանուն:
          Միտք-գոյական:
          Այն-դերանուն:
          Է-բայ:
          Վաստակել-բայ:
          Որքան-դերանուն:
          Կարելի է-բայ:
          Շատ-ածական:
          և-շաղկապ:
          Շուտ-մակբայ:

          Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:

          Հովիվներն-գոյական:
          Աշխատում էին-բայ:
          Թաքցնել-բայ:
          Ոչխաների-գոյական:
          Հոտերը-գոյական:
          և-շաղկապ՝
          Գուժում էին-բայ:
          Այդ-դերանուն:
          Բոթը-գոյական:


          Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:

          Երիտասարդը-գոյական:
          Մխրճվել էր-բայ:
          Մինչև-կապ:
          Հատակը-գոյական:
          և-շաղկապ:
          Ոչ մի-դերանուն:
          Ապարանք-գոյական:
          Չէր տեսել-բայ:


          Կրակները վաղուց հանգել էին,  և շարժումը դադարել էր:

          Կրակները-գոյական:
          Վաղուց-մակբայ:
          Հագել էին-բայ:
          և-շաղկապ:
          Շարժումը-գոյական:
          Դադարել էր-բայ:


          Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:

          Տներում-գոյական:
          Վառվում էին-բայ:
          Կրակները-գոյական:
          և-շաղկապ:
          Գյուղի-գոյական:
          Վրա-կապ:
          Բացվում էր-բայ:
          Պարզ-ածական:
          Ու-շաղկապ:
          Աստղազարդ-ածական:
          Երկինքը-գոյական:


          Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

          Հանգչում էին-բայ:
          Լույսերը-գոյական:
          և-շաղկապ:
          Մի-դերանուն:
          Ակնթարթում-գոյական:
          ասրենին-գոյական:
          Կորչում էր-բայ:
          Խավարի-գոյական:
          Մեջ-կապ:

          Рубрика: Ռուսերեն 8

          Исследование нежной хрупкости «Твое сердце будет разбито»

          «Твое сердце будет разбито» — это пронзительное исследование человеческих эмоций, отношений и тонкой природы любви. Написанная относительно менее известным автором, книга углубляется в тонкости сердца, предлагая грубое и честное изображение радостей и болей, которые приходят с открытием себя перед уязвимостью.

          В конечном счете, «Твое сердце будет разбито» — это книга, рассказывающая об универсальном человеческом опыте любви и утраты. Нежным изображением человеческого сердца и непоколебимой честностью книга находит отклик у читателей на глубоко эмоциональном уровне. Исследуя уязвимость, стойкость и сложности человеческих отношений, «Ваше сердце будет разбито» предлагает убедительное повествование, которое останется с читателями еще долго после того, как они перевернут последнюю страницу.